Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ դեսպանատան մոտ գերիների հարազատների և ոստիկանների միջև քաշքշոց տեղի ունեցավ
Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա են իրականացնում Խծաբերդում գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նրանք պահանջում են ՌԴ դեսպանի հետ հանդիպում։ Որոշ ժամանակ կանգնած մնալով դեսպանության դիմաց՝ նրանց այդպես էլ որևէ մեկը չմոտեցավ ու պատասխան չտվեց՝ հանդիպում կլինի, թե ոչ։
Ակցիայի ընթացքում քաշքշոց սկսվեց մասնակիցների և ոստիկանների միջև։ Մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Նշենք, որ հունիսի 28-ին Գյումրում Ռուսասատնի Դաշնության հյուպատոսության դիմաց Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված զինծառայողների հարազատները նույնպես բողոքի ակցիա էին իրականացրել: Նրանք՝ «Ազատություն Արցախյան պատերազմի բոլոր գերիներին և ռազմագերիներին» և «Կատարեք եռակողմ պայմանագրերի բոլոր պայմանները» գրությամբ պաստառներով պահանջել են վերադարձել գերեվարվածներին:
Տեսանյութը՝ news.am-ի։