Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են
Տնտեսություն
13:55 30/06/2022
Աշխարհ

Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են

Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ հայտնվել են «լոքդաունում», իսկ հազարավորներին սպառնում է ոչնչացում երկրում մահացու մակաբույծի հայտնվելու հետևանքով։ Այս մասին գրում է BBC-ն։

Մակաբույծին առաջին անգամ նկատել են մայրաքաղաք Սիդնեյի մոտ անցած շաբաթ, սակայն ավելի ուշ դրան տեսել են քաղաքից նաև 100 կմ հեռավորության վրա։

Վարրոա անունով տիզի հայտնվելն այս մայրցամաքում սպառնում է միլիոնավոր դոլարների վնաս պատճառել մեղրի ու սննդի արտադրության ոլորտներին։

Ավստրալիան միակ մայրցամաքն էր, որը զերծ էր վարրոա տիզերից, որոնք ամենամեծ սպառնալիքն են մեղուների համար ամբողջ աշխարհում:

Քունջութի հատիկի մեծությամբ վնասատուները սպանում են մեղվընտանիքները՝ սնվելով դրանցով և փոխանցելով վիրուսներ:

Երբ տիզերը հայտնաբերվել  են նաև Նոր Հարավային Ուելսի յոթ բնակավայրերում, իշխանությունները  հայտարարել են  կենսաանվտանգության մի քանի միջոցների ներդրման ու ձեռնարկման մասին, որոնք ուղղված են բռնկումը կանխելու և սահմանափակելու համար։

Վարակված վայրերից 10 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 400 փեթակներ կոչնչացվեն, 25 կմ հեռավորության վրա գտնվողները կստուգվեն ու սրանց վրա կսահմանվի վերահսկողություն։

Placeholder
Ավստրալիայում միլիոնավոր մեղուներ «լոքդաունում» են