Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Քաղաքական
10:44 30/06/2022
Հայաստան

Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա նշում է  68-ամյակը։

«Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ, պարո՛ն նախագահ:
Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում,
ամենայն բարիք Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին:

Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ և կորով պարգևի, օրհնի Ձեր բոլոր ջանքերը՝ միտված անվտանգ, հզոր, խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ  ունենալուն, որին ուղղված է Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած մաղթանքում, որին կցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը հետևյալ մեջբերմամբ. «Ես իմ կյանքի ընթացքում երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել»։

Placeholder
Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է