Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Աշխարհում
21:35 29/06/2022
Հայաստան

Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Սուրեն Աղաջանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնն է:

Հռոմում ընթացող առաջնության եզրափակիչ գոտեմարտում Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշային կարգում 4:0 հաշվով հաղթել է վրացի Դիմիտրի Խաչիձեին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Մինչև եզրափակիչ խաղը նա 1/4 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիին։

Աշոտ Խաչատրյանը դարձել է ըմբշամարտի  Եվրոպայի երիտասարդական առաջնության  արծաթե մեդալակիր։ 

Placeholder
Սուրեն Աղաջանյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր