Դոլարը հատեց 400 դրամի շեմը
Տնտեսություն
11:27 01/07/2022
Հայաստան

Դոլարը հատեց 400 դրամի շեմը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր հասավ 400 դրամի: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է rate.am կայքից, Հայաստանի բանկերում ժամը 11:00-ի դրությամբ դոլարը գնում են միջինը 400.88 դրամով (արժեզրկվել է 0.11 դրամով), վաճառում՝ նվազագույնը 409 դրամով:

Եվրոն արժեզրկվել է 3.75 դրամով. գնման միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 415.29 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 428 դրամ։

Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է։ Այսպես, ՀՀ բանկերում միջին առքը կազմում է 7.13 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.90 դրամ։
 

Placeholder