Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը
Քաղաքական
09:51 01/07/2022
Աշխարհ

Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը

ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական (1969-1975) Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել երեք ճանապարհով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առաջին սցենարը նախատեսում է Ուկրաինայի տարածքի 20%-ի կորուստ ի օգուտ  Ռուսաստանի, մասնավորապես՝ Դոնբասի, գյուղատնտեսական տարածքների և Սև ծովի երկայնքով գտնվող հատվածի, այսինքն՝ Ռուսաստանի «հաղթանակ»:

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Արևմուտքի համար կմեծանա Ռուսաստանի հետ անմիջական պատերազմի մեջ մտնելու ռիսկը»,-ասել է Քիսինջերը:

Ըստ նախկին դիվանագետի՝ երրորդ տարբերակով Ուկրաինան «կվերազինվի և սերտորեն կկապվի ՆԱՏՕ-ի հետ» կամ նույնիսկ դաշինքին միանալու հնարավորություն կստանա, իսկ մնացած բոլոր հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով։
 

Placeholder
Քիսինջերը թվարկել է ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելքերը