Բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
Մշակույթ
15:52 01/07/2022
Աշխարհ

Բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Բորշը, որպես ուկրաինական ավանդական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ, այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարության ղեկավար Ալեքսանդր Տկաչենկոն։

«Այժմ բորշը պաշտոնապես ուկրաինական է և՝ պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ: Բայց մենք ուրախ կլինենք բորշը և դրա բաղադրատոմսերը կիսել բոլոր քաղաքակիրթ երկրների հետ»,-գրել է Տկաչենկոն։

Մի քանի տարի շարունակ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վեճ էր գնում թե ումն է բորշը: 2021 թվականի մարտին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացրել փորձագետների կողմից պատրաստված դոսյեն՝ «Ուկրաինական բորշի պատրաստման մշակույթը» թեմայով։ Դոսյեն պետք է դիտարկվեր 2023 թվականին, սակայն հուլիսի 1-ին միջկառավարական կոմիտեի արտահերթ նիստում բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Placeholder
Բորշը, որպես ուկրաինական ուտեստ, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում