Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Դուշանբեում
ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի հերթական՝ 17-րդ նիստը տեղի կունենա Դուշանբեում։ Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում ավարտված 16-րդ ժողովում։
«Տաջիկստանի արդարադատության նախարար Մուզաֆար Աշուրիենն ընտրվել է Անկախ Պետությունների Համագործակցության Արդարադատության նախարարների խորհրդի 2023 թվականի նախագահ»,-հայտնում է Տաջիկստանի արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 29-ից հուլիսի 1-ը Սանկտ Պետերբուրգում՝ 10-րդ միջազգային իրավական ֆորումի շրջանակներում, որը վարել է ՌԴ արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Բելառուսի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Ստարովոյտովը, Ղրղզստանի արդարադատության նախարար Այազ Բաետովը և Ուզբեկստանի արդարադատության նախարար Ռուսլանբեկ Դավլետովը։