Էներգետիկ անվտանգությունը Վրաստանում առաջնահերթություն է համարվել
Տնտեսություն
16:02 02/07/2022
Տարածաշրջան

Էներգետիկ անվտանգությունը Վրաստանում առաջնահերթություն է համարվել

Վրաստանը կանգնած է սեփական էներգառեսուրսների օգտագործումը մեծացնելու անհրաժեշտության առաջ, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներից։ Նման կարծիք է հայտնել փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին, որի խոսքերը մեջբերում է Sputnik գործակալությունը։

Նրա կարծիքով, Վրաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդումը կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է, որն այժմ ուղղված է նոր էներգետիկ օբյեկտների ստեղծմանը և ներմուծումից կախվածության նվազեցմանը։

«Վրաստանը շարունակում է զարգանալ էներգաարդյունավետության՝ էներգետիկ անվտանգության բարելավման նպատակով»,-ասել է նա Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում:

Placeholder