Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
Աշխարհում
13:55 02/07/2022
Աշխարհ

Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։

«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով իր լուսանկարը՝ պոնտիֆիկոսի կողքին կանգնած։

Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել, հանդիպման մասին պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել։ Զրույցը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում են պոնտիֆիկոսի անձնական բնակարանները և տևել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Բացի Մասքից, Հռոմի պապի հետ հանդիպել են նրա չորս երեխաները։

Placeholder
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին