«Ինտեր». «Բարի գալուստ, Մխիթարյան»
Աշխարհում
15:15 02/07/2022
Աշխարհ

«Ինտեր». «Բարի գալուստ, Մխիթարյան»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է: Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է  Մխիթարյանի լուսանկարն ու գրել․ «Բարի գալուստ, Մխիթարյան»։

«Շատ ուրախ եմ միանալու նման մեծ ակումբին: Կներդնեմ առավելագույնը և կտամ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հասնելու մեր նպատակներին»,- գրել է Մխիթարյանը։ 

«Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա զգում, չեմ կարող սպասել, որ սեզոնը սկսվի»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ 

Placeholder
«Ինտեր». «Բարի գալուստ, Մխիթարյան»