Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միշուստինը հայտարարել է Ռուսաստանի տնտեսության առանձին ոլորտների անկման մասին
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուտինը հայտարարել է Ռուսաստանի տնտեսության առանձին ոլորտներում անկումների մասին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մենք ունենք լավ հիմքեր, շատ առումներով դա թույլ է տվել մեր արդյունաբերությանը դիմակայել և խուսափել դրամատիկ սցենարներից, որոնք կանխատեսում և ակնկալում էին մեր հակառակորդները: Այո, որոշակի ճյուղերում կա որոշակի անկում, բայց մենք ոչ մի տեղ չենք մոտեցել կրիտիկական կետին»,-ասել է նա Innoprom-2022 միջազգային ցուցահանդեսի լիագումար նիստում։
Միշուստինը նշել է, որ այժմ, ընդհակառակը, աճի տեմպերի արագացում կա էլեկտրոնիկայի, դեղագործության և այլ ոլորտներում։
ՌԴ վարչապետը հավելել է, որ Ռուսաստանն աշխարհում շատ բարեկամներ ունի, և նրան մեկուսացնելն անհնար է։