Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Առողջություն
12:37 04/07/2022

Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը, կատարվել է ընդհանուր 4992 թեստավորում,  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 62 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 417 դեպք, որոնցից 412 817 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 137 453 թեստավորում:

Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը  ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, փաստացի բուժում էր ստանում 67 պացիենտ, հունիսի 13-19-ը՝  60 դեպք, փաստացի բուժում էր ստանում 102 պացիենտ: Մահվան դեպքեր չէին գրանցվել։ Հունիսի 20-26-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել էր 62 հիվանդ, մահվան 1 դեպք էր գրանցվել։ Փաստացի բուժում էր ստանում 178 պացիենտ:


 

Placeholder
Կորոնավիրուսային դեպքերը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում