Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին
Իրավունք
14:50 04/07/2022
Հայաստան

Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին

Այսօրվանից դադարեցված են Գագիկ Ջհանգիրյանի բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները։

Խորհուրդը որոշումն ընդունել է այսօր.

«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 ՈՐ Ո Շ ՈՒ Մ  Է

1. Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հայտնի դարձավ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ա հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից։

«Առողջական խնդիրների պատճառով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։       

Դրանից օրեր առաջ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Ջհանգիրյան մասնակցությամբ սկանդալային ձայնագրություն էր հրապարակել։                     

Placeholder
Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին