Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընթացիկ տարվա II եռամսյակում Tesla-ի կողմից էլեկտրական մեքենաների արտադրությունը նվազել է Չինաստանի Շանհայի գործարանում արտադրությունը դադարեցնելու պատճառով։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Financial Times-ը։
Այսպիսով, ապրիլ-հունիսին Tesla-ն արտադրել է 258,580 ավտոմեքենա, ինչը 15,3%-ով պակաս է 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ։ Ընդ որում, սպառողներին է առաքվել 254 695 ավտոմեքենա (-7,9%-ով պակաս այս տարվա առաջին եռամսյակի համեմատ)։
Նշվում է, որ աշխատանքների արդյունքների վրա բացասաբար են ազդել բաղադրիչների մատակարարման ընդհատումները և մարտի վերջին COVID-19-ի պատճառով Շանհայի գործարանի աշխատանքի դադարեցումը: