«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա
Օրվա մամուլ
09:15 05/07/2022
Հայաստան

«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիմադրության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպական Խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, որտեղ ընթանում է Խորհրդարանի լիագումար նիստը, այնուհետև մեկնելու է Բրուսել: Մեզ հայտնի դարձած տեղեկություններով, նախատեսված են Սաղաթելյանի հանդիպումները Եվրոպական Խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների և քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ։ Նա նման բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու։

Ուշագրավ է, որ սա այն պայմաններում, երբ իշխանությունները զրկեցին Սաղաթելյանին Աժ փոխնախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ Եվրոպայում բավականին հետաքրքրություն կա հայաստանյան ընդդիմության եւ նրա ապագա ծրագրերի նկատմամբ: Այս ուղեւորությունն ուշագրավ է նաեւ նրանով, որ խորհրդարանական ընդդիմությանը ոմանք համարում են ռուսամետ շարժում` Ռուսաստանից ուղղորդվող»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով մեկնել է Եվրոպա