Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Մշակույթ
16:47 05/07/2022
Աշխարհ

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ռուսական ազգային ընտրության հայտերը չեն ընդունվի։ ՏԱՍՍ-ին հայտնել են Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից, որը նախորդ տարիներին հանդես էր գալիս որպես ազգային ընտրության կազմակերպիչ։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է Մանկական Եվրատեսիլի 20-րդ միջազգային երգի միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղյալ համարելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ակադեմիան պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոտան՝ Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու հետ կապված՝ ի պատասխան  Ռուսաստանին «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից հեռացնելուն։

Փետրվարի 25-ին EBU-ն, որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է, հայտարարել էր, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը ներկայացված չի լինի «Եվրատեսիլում»։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը կայանալու է Հայաստանում՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2021-ին Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենայի «Քամի, քամի» երգով հաղթել է 19-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ:

Placeholder
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին