Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանի առնվազն տասն անվտանգության աշխատակից վիրավորվել են Հյուսիսային Վազիրիստան շրջանում (հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ) մահապարտ-ահաբեկչի պայթյունի հետևանքով։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը։
«Գազետա ռու»-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միրալի քաղաքում, որտեղ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել հատուկ ջոկատայինների ավտոշարասյան մոտ։ 10 զինվոր վիրավորվել է, նրանցից երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Պայթյունի վայրում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հյուսիսային և Հարավային Վազիրիստանի արմատական խմբավորումները ձգտում են ստեղծել այսպես կոչված Վազիրիստանի իսլամական պետություն: