Կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մի քանի գյուղերում
Հասարակություն
09:47 05/07/2022
Հայաստան

Կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մի քանի գյուղերում

Հուլիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 00:33-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 4-ին ժամը 20:33-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.04⁰ և արևելյան երկայնության 43.99⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Աշոցք գյուղից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Նախարարությունից մանրամասնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի և Մուսայելյան գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Placeholder
Կեսգիշերին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մի քանի գյուղերում