Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները
Աշխարհում
10:37 06/07/2022
Աշխարհ

Կապիկի ծաղիկով սկսել են վարակվել նաև երեխաները

Կապիկի ծաղիկի վիրուսը մուտացիայի չի ենթարկվել կամ չի դարձել ավելի վարակիչ, սակայն այն ավելի լայն տարածում է ստանում, սկսել են վարակվել տղամարդկիկ, կանայք, դեռահասները: Նիդեռլանդներում հայտնաբերվել է երեխայի մոտ կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը:

Կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովն ասել է, որ  «բոլոր տարիքները ենթարկվում են այս հիվանդությանը»։

«Վիրուսը մուտացիայի չի ենթարկվել, ավելի վտանգավոր չի դարձել։ Մեծահասակները կարող են վարակել երեխաներին, երեխաները կարող են վարակել մեծերին: Կապիկի ծաղիկով կարող են վարակվել տարբեր տարիքի մարդիկ»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, պարզաբանել է Սեմյոնովը։

Նա նաև զգուշացրել է, որ հիվանդությունը ծանր են տանում երեխաները, հղիները և թուլացած իմունային անբավարարություն ունեցող մարդիկ։ Այս առումով հիվանդության անբարենպաստ ընթացքի դեպքերն առավել հաճախ հանդիպում են երեխաների, հղիների կամ ՄԻԱՎ վարակակիրների մոտ։

Placeholder