Ջավախքն ունի էկոտուրիզմի ներուժ, և հենց դա էլ պետք է զարգացնել. Վրաստանի խորհրդարանի նախագահ
Տարածաշրջան
09:11 07/07/2022
Տարածաշրջան

Ջավախքն ունի էկոտուրիզմի ներուժ, և հենց դա էլ պետք է զարգացնել. Վրաստանի խորհրդարանի նախագահ

«Ես որպես այս երկրի քաղաքացու, սիրում եմ Ջավախքը, այստեղ էկոտուրիզմի հնարավորություն կա, բնությունը մեծ ներուժ է հանդիսանում»,- Ջավախք այցի ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ պատասխանելով Jnews-ի հարցերին։ 

Նա ընդգծել է, որ Ջավախքը, իհարկե, ունի էկոտուրիզմի ներուժ, և հենց դա էլ պետք է զարգացնել։

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք այցելել որոշ վայրեր, որոնք շատ կարևոր են էկոտուրիզմի համար, հանդիպեցինք ռեյնջերների հետ։ Մենք եկանք Ծալկայի կողմից, որտեղ այժմ բացվել է նոր կամուրջը, որն արդեն դարձել է զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը։ Այսպիսով, պետք է գտնել տարածաշրջանի համար ամենաառանձնահատուկը»,- ասել է Պապուաշվիլին։

 

 
Placeholder
Ջավախքն ունի էկոտուրիզմի ներուժ, և հենց դա էլ պետք է զարգացնել. Վրաստանի խորհրդարանի նախագահ