Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԲՈւՀ-երում վերականգնվում է զորակոչից տարեկետման իրավունքը, բայց՝ կառավարության հայեցողությամբ
«Ինչպես գիտեք, 2017 թվականին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ ԲՈւՀ-երում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին բանակ, բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց քանակը փոքր է»,-գործադիրի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վարհրամ Դումանյանը՝ զեկուցելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագծին:
Հայտնելով, որ նախագծով նախատեսվում է մասնակիորեն վերականգնել բանակ զորակոչվելուց տարեկետման իրավունքը՝ նախարարն ասաց, թե օրենքի լրացումը բաղկացած է լինելու երկու կետից, որոնցից առաջինով կառավարությանը կլիազորվի այդ նապատակով համապատասխան բնագիտական մասնագիտություններով տրամադրել տեղերի որոշակի քանակ:
Դումայնաը հայտնեց, որ երկրորդ կետը վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը:
«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում: Խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, իսկ այժմ 12-ամյա է դպրոցը, և նրանք ավարտում են 18, երբեմն՝ 19 տարեկանում: Երբ գումարում են ուսման տարիները՝ բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտն իր ուսուցման դեռևս 3-րդ տարում զորակոչվում է բանակ»,-հայտարարեց նախարարը:
Ըստ Դումանյանի՝ փոփոխությամբ առաջարկվում է տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով՝ մինչև 28 տարեկանը հետաձգել, քանի որ Հայաստանում զորակոչային տարիքը 18-27 տարեկանն է:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ կառավարությունն ամեն տարվա համար հասցեական որոշակի մասնագիտոթությունների գծով տարկետման հնարավորություն ունեցող տեղեր կտա ԲՈւՀ-երին՝ կախված կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից: