Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ «Ժիբեկ Ժոլի» նավի պատճառով
Քաղաքական
14:30 07/07/2022
Աշխարհ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ «Ժիբեկ Ժոլի» նավի պատճառով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կիևում Թուրքիայի դեսպանը՝ կապված Ռուսաստանի դրոշով «Ժիբեկ Ժոլի» նավի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որի կալանավորումը պահանջում էր Կիևը՝ պնդելով, թե նավը ապօրինաբար տեղափոխում է ուկրաինական հացահատիկ։ Այդ մասին Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած լուրը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։

«Անտեսելով ուկրաինական կողմի դիմումը՝ հուլիսի 6-ի երեկոյան «Ժիբեկ Ժոլի» նավն ազատ է արձակվել։ Ուկրաինական կողմն ընդունել է այս տեղեկությունը խորը հիասթափությամբ և դիմել թուրքական կողմին՝ հրատապ խնդրանքով հետաքննել այս իրավիճակը և տրամադրել սպառիչ պատասխան Ուկրաինայի պատկան մարմինների խնդրանքներին, ինչպես նաև բոլոր միջոցներով ապագայում կանխել նմանատիպ դեպքերը: Ստեղծված անընդունելի իրավիճակի պատճառով Կիևում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ»,-ասված է նախարարության կայքում։

Հինգշաբթի ավելի վաղ նավի անձնակազմի անդամը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ «Ժիբեկ Ժոլի» պատրաստվում է լքել Թուրքիան։

Placeholder
Թուրքիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ «Ժիբեկ Ժոլի» նավի պատճառով