Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել
Տարածաշրջան
14:49 08/07/2022
Տարածաշրջան

Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել։  Վրաստանի Առաջին ալիքին ասել է, որ վերջին երկու շաբաթվա համեմատությամբ գրեթե երկուսուկես անգամ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչը կապված է «օմիկրոն»-ի նոր ենթաշտամների հետ։

Նա նշել է, որ «օմիկրոնի» BE-4 և BE-5 ենթատեսկաներն արագորեն տարածվում են, թեև դրանք չեն բնութագրվում բարդ փոխանցմամբ:

«Դա միայն Վրաստանում չի լինում։ Աշխարհում և եվրոպական երկրների մեծ մասում դեպքերի աճ է գրանցվել։ Դա հիմնականում պայմանավորված է «օմիկրոնի» նոր ենթատեսակներով, այսպես կոչված BE-4-ի և BE-5-ի շրջանառությամբ, որը բնութագրվում է ավելի բարձր փոխանցելիությամբ, քան իր նախորդները, բայց ագրեսիվությունն ավելին չէ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։

Նա հայտնել է, որ վարակվածների 7-8 տոկոսը հոսպիտալացված է, բայց եթե դեպքերը շատանան, հիվանդանոցների վրա ճնշումը նույնպես կավելանա։ 

Placeholder
Ամիրան Գամղրելիձեն խորհուրդ է տալիս փակ տարածքներում դիմակ կրել