Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Defense News. ԱՄՆ-ի բանակը Ուկրաինայի պատերազմի արդյունքներով արդիականացնում է իր հրետանին
ԱՄՆ-ի բանակը նախատեսում է արդիականացնել հրետանին Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո: Defense News-ի տարածած նյութը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ առաջնահերթություն են դառնալու հեռահար հրթիռներն ու հրետանին։
ԱՄՆ բանակի շտաբի պետ, գեներալ Ջեյմս Մակքոնվիլի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության դիտարկման ընթացքում հնարավոր է եղել հասկանալ, որ ԱՄՆ բանակը արդիականացման համար ճիշտ առաջնահերթ ոլորտներ է ընտրել։
Ըստ Մակքոնվիլի՝ ԱՄՆ բանակի ուժերը Եվրոպայում զբաղված են ուկրաինական ուժերին աջակցելով, մարզելով և դասեր են քաղում երկրում ընթացող մարտերից։