Ում է հակացուցված արևայրուքը
Աշխարհում
11:21 09/07/2022
Աշխարհ

Ում է հակացուցված արևայրուքը

Արևայրուքը, եթե չտարվեք դրանով, կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ օրգանիզմը հագեցնելով վիտամին D-ով, սակայն որոշ մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել: Այդ մասին «Բժիշկ Պիտեր» պորտալին ասել է մաշկաբան-տրիկոլոգ Տատյանա Սուլիման։

Ըստ մասնագետի՝ քաղցկեղով, գայլախտով և պսորիազով ախտորոշված մարդկանց հիվանդության սրման ժամանակ կտրականապես արգելվում է արևային լոգանք ընդունել։ Սա կարող է խորացնել վիճակը։ Արգելվում է արևային լոգանք ընդունել և գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանանց, մասնավորապես՝ արգանդի միոմա ունեցողներին։

«Կան դեղամիջոցներ, որոնք մեծացնում են օրգանիզմի զգայունությունը արևի ճառագայթների նկատմամբ: Դրանց թվում են հակաբիոտիկներ, արյան ճնշումը նորմալացնող դեղամիջոցներ, հակասնկային դեղամիջոցներ, յուղերով կոսմետիկան»,-զգուշացրել է բժիշկը։

Բաց արևի երկարատև ազդեցությունից պետք է հրաժարվել, եթե մարմնի վրա մեծ քանակությամբ խալեր կան, ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ դրանք կարող են բորբոքվել և հրահրել մելանոմայի զարգացումը:
 

Placeholder