Հանգստյան օրերին ինչ դիտել երևանյան թատրոններում
Մշակույթ
11:38 09/07/2022
Հայաստան

Հանգստյան օրերին ինչ դիտել երևանյան թատրոններում

Երևանյան թատրոններում ու համերգասրահներում շաբաթ և կիրակի օրերին կարելի է դիտել, վայելել հետաքրքիր ներկայացումներ, համերգներ։

Օրինակ, Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնն այսօր ժամը 19։00-ին հրավիրում է «Տիկնայք և պարոնայք» կամ  «Մի սիրային նամակի պատմություն» ներկայացումը դիտելու։ 

Կատակերգությունը 1 գործողությամբ է նախատեսված 16 տարեկանից բարձր տարիք ունեցողների համար, բեմադրությունը՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի։

Այսօր բացառիկ համերգ տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: «Հայա» փառատոնը ներկայացնում է Led Zeppelin Symphonic նախագիծը Հայաստանում:

Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կեսօրին փոքրիկները կարող են դիտել «ալադին» ներկայացումը։ Հեքիաթ-մյուզիքլը մեկ մասից է։ Ներկայացումը բոլորին հայտնի հեքիաթի բեմական տարբերակն է։ Կախարդանք, գույների հրավառություն, հանդիսանք և անսահման ուրախություն է խոստանում այս երաժշտական ներկայացումը։ 

Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19։00-ին տեղի կունենա  Պենդերեցկու անվան փառատոնի բացման համերգը։
Ծրագրում՝- Արվո Պյարտ. Cantus Բենջամին Բրիտտենի հիշատակին- Կաիյա Սաարիահո. Ciel d'hiver (Ձմեռային երկինք)- Սեբաստիան Ֆագերլունդ. «Stonework» ստեղծագործություն նվագախմբի համար- Սեբաստիան Ֆագերլունդ. «Drifts» ստեղծագործություն նվագախմբի համար։

Դիրիժոր՝ Հանու Լինտու,  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում այսօր երեկոյան ժամը 19։00-ին «Հաղթանակի գենեզիս» ներկայացման սկիզբն է։ Վավերագրական ներկայացում է դերակատարների հուշերի հիման վրա։ 
Հեղինակ` Սառա Նալբանդյան, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան, նեմի ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի։

Դերակատարներն են Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը, Վարշամ Գևորգյանը։

«Հաղթանակի գենեզիս» ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ:

Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:

Երևանի պետական կամերային թատրոնում այսօր երեկոյան կարելի է դիտել Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի հիման վրա պատրաստված ներկաացումը։  Սկիզբը նախատեսված է ժամը 19։00-ին, նախատեսված է 14-ից բարձր տարիք ունեցողների համար։ 

Դասական ողբերգությունը Կամերային թատրոնը ներկայացնում է իր ուրույն ոճին համապատասխան: 

Դերերում՝
ՀՀ Վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյան, Ավետ Զոհրաբյան, Վահե Զիրոյան, Լուիզա Ներսիսյան, Ներսես Մարկոսյան, Մխիթար Ավետիսյան, Մարիկա Դովլաթբեկյան, Ժորա Մարտիրոսյան, Դավիթ Աբրահամյան, Նարեկ Ալեքսանյան, Մհեր Ալաբեգյան։

«Բոհեմ» թատրոնում ժամը 19։00-ին կարելի է դիտել «Անտիկվար» Լեռնիկ նոր կատակերգությունը։ Դերերում՝ Նարեկ ԴուրյանՋուլիետտա Ստեփանյան։

Հուլիսի 10-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կարող են դիտել  Նար Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարի հիման վրա պատրաստված ներկայացումը։  Սկիզբը՝ 19։00, բեմադրությունը՝ Արթուր Սարիբեկյանի, բեմականացումը՝ Արմեն Սանթրոսյանի։

Placeholder