Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը
Իրավունք
13:07 09/07/2022
Աշխարհ

Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը

Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ին տեղեկացրել է, որ դուրս է գալիս ինտերնետ հարթակը գնելու գործարքից, ասվում է ընկերությանն ուղղված իր ներկայացուցչի նամակում: Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։

Ինչպես նշվում է տարածված փաստաթղթում, գործարարն իրացնում է միաձուլման պայմանագիրը լուծելու և դրանով նախատեսված գործարքից հրաժարվելու իր իրավունքը։ Գործարարի ներկայացուցիչներն ընդգծել են, որ նամակը պաշտոնական ծանուցում է:

«Պարոն Մասկը հիմքեր ունի ենթադրելու, որ կեղծ կամ սպամ թվիթերյան էջերի իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան սոցիալական ցանցի հաղորդած «5 %-ից պակասը»,-ասվում է փաստաթղթում։

Ըստ նամակի հեղինակների՝ այս ցուցանիշը «կտրուկ թերագնահատված է»։

Ըստ Մասկի ներկայացուցիչների՝ միլիարդատիրոջ դժգոհությունն է առաջացրել նաև ընկերության կադրային քաղաքականությունը, վերջին կրճատումները և աշխատանքի դադարեցման որոշումները։

Հաղորդվում է նաև, որ հարթակի ղեկավարությունը գործարքը կնքելիս մոլորեցրել է Մասկին, իսկ ավելի ուշ Twitter-ը չի կարողացել կամ հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել։ Գործարարի ներկայացուցիչների խոսքով՝ սոցցանցը տեղեկատվություն չի տրամադրել սպամի և կեղծ օգտատերերի ստուգման, դրանք արգելափակելու գործընթացի մասին։ Բացի այդ, Մասկին չեն բավարարում ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ տրամադրված նյութերը, ասվում է նամակում։

Մասկը 44 միլիարդ դոլար էր առաջարկել Twitter-ի համար, սակայն պահանջել էր ստուգել ընկերության տվյալները, թե «կեղծ» աքաունթների թիվը, որոնք ի թիվս այլ բաների օգտագործվում են նաև սպամ ուղարկելու համար, չի գերազանցում հինգ %-ը։

Placeholder
Իլոն Մասկը խզել է Twitter-ը գնելու պայմանագիրը