Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս
Քաղաքական
09:23 09/07/2022
Հայաստան

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս

Էստոնիայի Ռեֆորմիստական, Սոցիալ-դեմոկրատական ​​և «Իսամաա» կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել նոր կոալիցիա, ինչի կապակցությամբ կառավարության ներկայիս ղեկավար Կայա Կալլասը հրաժարական է տալիս՝ կրկին կաբինետը գլխավորելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ուրբաթ օրը քննարկվել են էստոներենով կրթության անցնելու, էլեկտրաէներգիայի շուկայում բարեփոխումների իրականացման ու ընտանեկան նպաստներին վերաբերող մանրամասներ»,-ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Ըստ այս երկրի օրենսդրության՝  կառավարության հրաժարականից հետո Կալլասը պետք է այդ մասին հայտարարությամբ հանդես գա խորհրդարանում։

Դրանից հետո նախագահ Ալար Կարիսը նրան կառաջադրի որպես վարչապետի նոր թեկնածու։

Այնուհետ Կալլասը խորհրդարանում ելույթ կունենա նոր իշխող կոալիցիայի մասին, պատգամավորները պետք է հաստատեն նրա մանդատը: Հաստատելուց հետո վարչապետը նախագահին  կներկայացնի նոր կառավարությունը։

 

 

Placeholder
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս