Ահազանգ. Դաշտավան գյուղում մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ կան
Հասարակություն
10:09 09/07/2022
Հայաստան

Ահազանգ. Դաշտավան գյուղում մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ կան

Բնապահպան-ալտիվիստ Լևոն Գալստյանն ահազանգում է՝ արագիլները շարունակում են աղտոտվել ու սատկել։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

« Արագիլները կրկին աղտոտվում են ու սատկում բնության նկատմամբ մեր բոլորի վերաբերմունքի պատճառով։ 7-8 տարի է այս խնդիրն այդպես էլ չեն կարողանում լուծել պետական կառույցները։

Այս ահազանգը ստացել ենք Արարատի մարզի Դաշտավան գյուղից, որտեղից մեզ հայտնեցին, որ կան մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ»։

Placeholder
Ահազանգ. Դաշտավան գյուղում մահվան եզրին հասած բազմաթիվ աղտոտված արագիլներ կան