Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ
Առողջություն
12:22 11/07/2022
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝  հուլիսի 4-10-ը, կատարվել է ընդհանուր 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 226 հիվանդ, մահվան դեպք չի գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 771 դեպք, որոնցից 413 043 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 143 709 թեստավորում:

Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը  ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, հունիսի 13-19-ը՝  60 դեպք, հունիսի 20-26-ը՝ 139 դեպք։ Հունիսի 27-ից հուլիսի 3-ը հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 174 դեպք։

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են ավելանալ