Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով
Իրավունք
09:11 11/07/2022
Հայաստան

Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով

«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը:

«Դատավոր Արուսյակ Ալեքսանյան որպես արդարադատություն իրականացնող այլևս գոյություն չունի:
Էլ իրեն իմ մոտ գովացող չլինի:

Կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան:

Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով:

Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները:

Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձևով:

Հ. Գ. հա ու դատավորը պիտի էնպես ապրի ու գործի, որ չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»,- գրել է Վ.Հարությունյանը։  

Placeholder
Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարացրել է 15 օրով