ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ
Քաղաքական
15:29 11/07/2022
Հայաստան

ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. 

«Սույն թվականի հուլիսի 14-ին ՔՊ-ն նախաձեռնել է ընդդիմադիր 2 ֆրակցիաների ԲՈԼՈՐ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ:

Կրկնում եմ ԲՈԼՈՐ, բացի Իշխան Զաքարյանից և Թագուհի Թովմասյանից»։ 

Խորհրդի որոշման նախագիծը դրված էր եղել ԱԺ կայքում։ Սակայն այժմ ԱԺ կայքի համապատասխան բաժնում նախագիծը չկա։ Նրանք, ովքեր ավելի վաղ բացել էին այդ բաժինը, նրանց մոտ պահպանվել է։ 

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Panorama.am-ին ասաց. «Այս պահին նման բան չկա»։

Հարցին՝ այսինքն չի՞ դիմելու ՍԴ, նա պատասխանեց. «Այս պահին, այս պահինը կարևոր է»։

Placeholder
ԱԺ խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով կդիմի ՍԴ