Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի
Հասարակություն
15:05 11/07/2022
Հայաստան

Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի,  Վայոց ձորի նախալեռնային գոտիներում  և Երևանում հուլիսի 11-16-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ 

Հայաստանի տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: 

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

 

Placeholder
Ջերմաստիճանը կհասնի +41 աստիճանի