Արարատի մարզում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցներ
Տնտեսություն
18:22 12/07/2022
Հայաստան

Արարատի մարզում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության  իրականացումը։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։

Տեսչական մարմինը  հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է  իրականացրել Արարատի մարզում։

«Մարզի  Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում  և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50  ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում  կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրությունում: 

Placeholder