Վահրամ Միրաքյան. Դրամի արժևորումն արտահանող ընկերություններին կանգնեցրել է փակման վտանգի առաջ
Տնտեսություն
17:07 12/07/2022
Հայաստան

Վահրամ Միրաքյան. Դրամի արժևորումն արտահանող ընկերություններին կանգնեցրել է փակման վտանգի առաջ

Դրամի արժևորման հետևանքով դժվարին իրավիճակում են հայտնվել  այն արտադրողները, որոնք իրենց ապրանքն արտահանում են։ Panorama.am-ի հետ զրույցում ահազանգում է «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը։

Նրա խոսքով, դրամի արժևորման հետևանքով վնասով են աշխատում գինի արտահանողները, թուլանում է Հայաստանի ներդրումային գրավչությունը, ոչ մրցակցային է դառնում զբոսաշրջային ոլորտը։

«Տեսեք, պահածո արտահանող ընկերությունը, որը լոլիկ, սմբուկ էր գնում գյուղացուց, փորձելու է ինքնարժեքը պակասեցնել։ Դրա ամենալավ տարբերակն այն է, որ գյուղացուց կսկսեն ավելի ցածր գնով մթերել։ Ո՞վ է տուժել։ Գյուղացին։ Մեկ ու կես մլն գյուղացի այս ամենի արդյունքում տուժելու է։ Կան դեպքեր, երբ աշխատողներին սկսել են ազատել գործից, կան ընկերություններ, որոնք սկսել են ավելի քիչ ծիրան մթերել, ինչը նշանակում է, որ դրա հետևանքները կերևան հաջորդ տարի»,-ասում է նա։

Միրաքյանի խոսքով, դրամի՝ մեկ ամիս տևած արժևորումը արտահանող տնտեսությանը հետ է գցում մեկ տարով։

Գործարարների միության հիմնադիրը եկել է համոզման, որ դրամի արժևորման պատճառների վերաբերյալ պետական մարմինների կարծիքները չեն համընկնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder