Բանկերում դոլարի միջին  առքը  409.94 դրամ է, վաճառքը՝ 422 դրամ
Տնտեսություն
11:00 12/07/2022
Հայաստան

Բանկերում դոլարի միջին առքը 409.94 դրամ է, վաճառքը՝ 422 դրամ

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմում է 409.94 դրամ՝ հուլիսի 10-ի համեմատ արժեզրկվելով 0.23 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 415 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 422 դրամ:

Տեղեկացնենք, որ փոխանակման կետերում դոլարի առքը 410-413 դրամ է, իսկ վաճառքը՝ 419-421 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում  միջին փոխարժեքը կազմում է 408.56 դրամ (հուլիսի 10-ի համեմատ աժեզրկվելով 0.98 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 425 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.04 դրամ՝ հուլիսի 10-ի համեմատ արժևորվելով 0.11 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է 6.80 դրամ։

Placeholder