Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր մարզաշապիկի համարը: Նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Այս մասին տեղեկանում ենք «Ինտեր»-ի ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտեր»-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Միլանյան ակումբի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։
Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: