Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանում Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ։ Սա Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երիտասարդը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Ռոսպոտրեբնադզորից նշել է, որ հիվանդությունը թեթև է և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացված է և գտնվում է ինֆեկցիոն պրոֆիլի բժշկական կազմակերպությունում։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։