Հավաքեք ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է. Օսկարակիր ռեժիսոր Կոստա Գավրաս
Մշակույթ
18:07 13/07/2022
Հայաստան

Հավաքեք ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է. Օսկարակիր ռեժիսոր Կոստա Գավրաս

Երեկ Հայաստանի կինոյի տանն է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում  Հայաստանում գտնվող կինոյի լեգենդներից մեկը՝ ամերիկյան Օսկարի, Կաննի, Բեռլինի ու բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակակիր, Ֆրանսիական Սինեմատեքի հիմնադիր և երկարամյա ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Կոստա Գավրասը։

Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ համաշխարհային կինոյի լեգենդը հիացած էր կինոյի տան դահլիճներով, սրահներով, այն խնամքով ու նվիրվածությամբ, որն առկա է դեպի մեր կինոժառանգությունը, դեպի մեր կինոն ու նրա ժամանակը:

Հիացած էր նոր ստեղծվող «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանով: Նա բացառիկ մի խորհուրդ է տվել. «Հավաքեք ամեն ինչ, ամեն ինչ: Նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է: Ժամանակը կգնահատի ու կորոշի դրա արժեքը»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՀԱՄԱՐ». ահա այն մակագրությունը, որ Կոստա Գավրասը թողել է կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահի» պատին՝ Ուիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վիմ Վենդերսի և համաշխարհային մշակույթի մյուս մեծերի կողքին:

 

Placeholder