Չեխիայում գնաճը հասել է ռեկորդային մակարդակ
Տնտեսություն
17:02 13/07/2022
Աշխարհ

Չեխիայում գնաճը հասել է ռեկորդային մակարդակ

Չեխիայում գնաճը շարունակում է աճել, ներկայիս արժեքը կազմում է 17,2%, ինչը ռեկորդային է գրեթե 30 տարվա ընթացքում։ «Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է երկրի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալներում։

Դրա պատճառը էներգիայի բարձր ինքնարժեքն է, որը բերում է սննդամթերքի ու վառելիքի գների բարձրացման։ Ըստ վերլուծաբանների՝ գնաճը կշարունակվի, չի բացառվում, որ  անգամ 20 տոկոսի շեմի կգերազանցի։

Այս պահին սպառողական գների աճ է արձանագրվել տասներկուերորդ անգամ անընդմեջ, իսկ գնաճը մնում է ամենաբարձրը 1993 թվականից ի վեր։ Թեև գնաճը փոքր-ինչ դանդաղել է՝ 1,8-ից հասնելով ներկայիս 1,6-ի, տնտեսագետները զգուշացնում են՝ դա չի նշանակում, որ գնաճը կայուն է։
 

Placeholder