Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան
Քաղաքական
12:15 13/07/2022
Տարածաշրջան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն իր ադրբեջանցի գործընկերոջ պաշտոնական հրավերով ուրբաթ կայցելի Ադրբեջան:

ParsToday-ը գրում է՝ Ադրբեջանն Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Նշվում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ նախատեսվող այցերի շրջանակներում, Ալի Շամխանին  ուրբաթ օրը  կայցելի Ադրբեջան:

Այցի ընթացքում, Շամխանին կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Երկու երկրների պաշտոնյաները կքննարկեն երկկողմ հարցեր և տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։

Placeholder
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Ադրբեջան