Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է սկսվել
Քաղաքական
14:43 13/07/2022
Հայաստան

Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է սկսվել

Մինչ Կարսի բնակիչները սպասում են «Դողուքափը» սահմանային անցկակետի բացմանը, Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հրապարակում է արել թուրքական «GazeteKars» լրատվական կայքը։

Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ:

Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։

«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է «GazeteKars»-ը։

Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

Placeholder
Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծում է սկսվել