Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավաքեք ամեն ինչ, նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է. Օսկարակիր ռեժիսոր Կոստա Գավրաս
Երեկ Հայաստանի կինոյի տանն է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Հայաստանում գտնվող կինոյի լեգենդներից մեկը՝ ամերիկյան Օսկարի, Կաննի, Բեռլինի ու բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակակիր, Ֆրանսիական Սինեմատեքի հիմնադիր և երկարամյա ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Կոստա Գավրասը։
Հայաստանի Կինոգործիչների միությունից հայտնում են, որ համաշխարհային կինոյի լեգենդը հիացած էր կինոյի տան դահլիճներով, սրահներով, այն խնամքով ու նվիրվածությամբ, որն առկա է դեպի մեր կինոժառանգությունը, դեպի մեր կինոն ու նրա ժամանակը:
Հիացած էր նոր ստեղծվող «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանով: Նա բացառիկ մի խորհուրդ է տվել. «Հավաքեք ամեն ինչ, ամեն ինչ: Նույնիսկ այն, ինչը կարծում եք ոչ մեկի պետք չէ, դեն նետելու է: Ժամանակը կգնահատի ու կորոշի դրա արժեքը»:
«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ԳԵՂԵՑԻԿ ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՀԱՄԱՐ». ահա այն մակագրությունը, որ Կոստա Գավրասը թողել է կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահի» պատին՝ Ուիլյամ Սարոյանի, Արամ Խաչատրյանի, Վիմ Վենդերսի և համաշխարհային մշակույթի մյուս մեծերի կողքին:







.jpg)

