ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել սննդամթերքի առևտրից
Տնտեսություն
10:25 14/07/2022
Աշխարհ

ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել սննդամթերքի առևտրից

Մեղադրելով Մոսկվային Ուկրաինայից գյուղմթերքների արտահանումը խոչընդոտելու մեջ՝ Միացյալ Նահանգները ձգտում է վերաբաշխել համաշխարհային ագրոարդյունաբերական շուկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։

Դիվանագետները նշել են, որ այն պնդումները, թե Ռուսաստանը թույլ չի տալիս ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը ծովով արտահանել, չեն դիմանում քննադատություններին։

«Պատասխանատվությունը կրում է Կիևի իշխանությունները, ովքեր ականապատել են Սև ծովի տարածքը <...> Մենք նման հայտարարությունները համարում ենք համաշխարհային ագրոարդյունաբերական շուկայի վերաբաշխման ԱՄՆ-ի ջանքերի վկայություն՝ ենթադրելով Ռուսաստանի դուրսբերում սննդի առևտրի ոլորտից»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում։

Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներ՝ արգելափակելու Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններն արտաքին աշխարհի հետ և խաթարելու մատակարարման շղթաները։

«Արդյունքում ներկրող պետությունները զգալի դժվարություններ են կրում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարցում»,- եզրափակել են դեսպանատանը։

Placeholder