ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին
Աշխարհում
09:33 14/07/2022
Աշխարհ

ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին՝ պայմանավորված COVID-19-ի հետ կապված իրավիճակով։ Այս մասին գրում է rt.com-ը՝ հղում անելով Sky News-ին։

Նա ասել է, որ աշխարհի երկրները պետք է «կիրառեն ապացուցված միջոցներ, ինչպիսիք են դիմակներ կրելը, օդափոխությունը, թեստավորում և բուժում»։

«Ես մտահոգված եմ, որ COVID-19-ի դեպքերի թիվը շարունակում է աճել, ինչը լրացուցիչ ճնշում է ծանրաբեռնված առողջապահական համակարգերին և բուժաշխատողներին», - ասել է նա:

Placeholder
ԱՀԿ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում վերադառնալ դիմակ կրելու ռեժիմին