Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը
Քաղաքական
13:45 15/07/2022
Տարածաշրջան

Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բանակցություններ են անցկացրել։

Sputnik Ադրբեջանը մանրամասնել է, որ նրանք քննարկել են ադրբեջանական և հայկական կողմերի հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Ալիևն ու Կլաարը խոսել են նաև խաղաղ համաձայնագրի ստորագրման, տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման և ականների խնդրի մասին։

Հիշեցնենք, որ մինչ Բաքու այցելելը Կլաարը եղել էր Երևանում, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ «հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:…

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»:

 

Placeholder
Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը