«Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպման մուտքը կլինի անվճար
Սպորտ
14:27 15/07/2022
Հայաստան

«Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպման մուտքը կլինի անվճար

Հուլիսի 19-ին, Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։

«Տեղեկացնենք, որ հանդիպման մուտքը լինելու է անվճար։ Ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք մարզադաշտ գալ խաղից մի փոքր շուտ»,-նշում են ակումբից։

 

Placeholder
«Փյունիկ» - «Դյուդելանժ» հանդիպման մուտքը կլինի անվճար