Հայաստանը՝ ռուսաստանցիների ինքնաբուխ ուղևորությունների ամենապահանջված ուղղություններից է
Աշխարհում
13:44 16/07/2022
Աշխարհ

Հայաստանը՝ ռուսաստանցիների ինքնաբուխ ուղևորությունների ամենապահանջված ուղղություններից է

Որոշվել են ամենահայտնի ուղղությունները, ուր անկախ զբոսաշրջիկները տոմսեր են գնում հենց մեկնման օրը: Ռիա նովոստիին, հղում անելով OneTwoTrip-ին, գրում է, որ առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրումների տվյալները և պարզել, որ նրանք ամենից հաճախ ինքնաբուխ են մեկնում Մոսկվա (տոմսերի 40 տոկոսը գնվել է նույն օրը), Սանկտ Պետերբուրգ (12 տոկոս) և Եկատերինբուրգ (6,6 տոկոս)։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Կազանը և Սոչին. ճանապարհորդների համապատասխանաբար 4,6 և 3,4 տոկոսը պատրաստ է մեկնել այդ քաղաքներ։

Նույն օրը արտերկրի տոմսեր գնելով՝ օգտատերերը թռչել են Տաջիկստան (31 տոկոս), Ղրղզստան (23 տոկոս) և Հայաստան (12 տոկոս):

Ինչպես և անցած տարի, ճանապարհորդների միայն 1,5 տոկոսն է մեկնում արտերկիր։

Placeholder
Հայաստանը՝ ռուսաստանցիների ինքնաբուխ ուղևորությունների ամենապահանջված ուղղություններից է