Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ ծննդաբերում են զոհված զինծառայողների ծնողները` հուզմունքն ու երջանկությունը եռակի է դառնում
«Հղիությունների հաղթարշավ: Երեկ լույս աշխարհ է եկել Մխիթար Գալեյան կրտսերը` 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը շատ կարևոր է և ոգևորող մեր կենտրոնի բժիշկների համար, սակայն երբ ծննդաբերում են զոհված զինծառայողների ծնողները` հուզմունքն ու երջանկությունը եռակի է դառնում»,-նշված է Պտղաբերության Կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ օրերս Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Պապ Այվազյանի եղբայրը Պապ Այվազյան կրտսերը։ Այսօր Պապ կրտսերն արդեն դուրս է գրվել։


